00:00:00

Նոր դատավորներ են նշանակվել

00:50, 16 մարտ 2018 Իրավական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ նշանակելու եւ Հայաստանի Հանրապետության նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի նհ-270-ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին։ Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի ԱԽ-4-Ե-4 եւ ԱԽ-4-Ե-5 որոշումներով ներկայացված եզրակացությունները` նախագահը որոշել է.

1. Սերգեյ Մարաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները: 2. Մնացական Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ եւ 4-րդ կետերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր