00:00:00

Էրդողանը «ավազակախումբ» է անվանել երկրի ընդդիմությանը

19:04, 10 փետրվար 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ավազակախումբ» է անվանել երկրի ընդդիմությանը՝ մեղադրելով նրանց ահաբեկիչների հետ համագործակցության համար:
 Թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Ժողովրդադեմոկրատական, ինչպես նաև «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, ըստ Էրդողանի, գործում են միասին և նման են «քառյակ ավազակախմբի»: Թուրքիայի նախագահին նաև բարկացրել են ընդդիմության՝ երկրում մրգի և բանջարեղենի օր օրի աճող գների հետ կապված քննադատությունները: «Փաթաթվել են լոլիկին ու բիբարին: Աղոթք են անում, որ ճգնաժամ սկսվի, երկիրը կործանվի: Հիմա ես այստեղից դիմում եմ լոլիկ, կարտոֆիլ, սմբուկ ու բիբար վաճառողներին. մեկ փամփուշտն ի՞նչ արժե, դուք գիտե՞ք»,- ասել է Էրդողանը՝ գների բարձրացումը կապելով թուրքական ԶՈւ-ի իրականացրած ռազմական գործողությունների հետ: Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունները համաձայնել են համագործակցել Թուրքիայի 20 նահանգում՝ ներկայացնելով միասնական թեկնածուներ այդ տարածքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր