«Հպարտությամբ հայտնում ենք, որ Վենեսուելայի բնակչության համար օգնության պարագաների առաջին խմբաքանակը հասել է Կուկուտա, Կոլումբիա»,-հայտնել են Պետդեպում:
Այնտեղ նշել են, որ կշարունակեն աշխատել Խուան Գուայդոյի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գործընկերների հետ հումանիտար օգնություն ուղարկելու համար:
Թե ինչ են հատկապես ուղարկել, վարչությունում չեն մանրամասնել: