00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդի կազմակերպության արդյունավետության և մարտունակության վրա. Ա. Պանկին

23:49, 09 փետրվար 2019 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակին՝ պնդելով, որ այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ Հայաստանը հետ կանչեց այդ պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, որի դեմ քրեական գործ է հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակներում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է դարձել նրա տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո ստորագրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ Զասն իր նշանակման համաձայնեցման համար այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան, սակայն այց Երևան չէր նախատեսվել: Ինքը՝ Զասը, հայտնել էր, թե պատրաստ է Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ ժամանել Երևան ու հանդիպել երկրի ղեկավարության հետ: Նա նշանակման հարցում կոնսենսուսի հույս էր հայտնել: «Այն, որ ՀԱՊԿ նոր ղեկավար նշանակելու հարցը ձգձգվում է, հիվանդագին է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը: Նրա կարծիքով՝ իրադրությանը պետք է հնարավորինս շուտ լուծում տրվի: Եվ քանի որ ՀԱՊԿ-ը խաղաղության և տարածաշրջանային անվտանգության պահպանման կարևոր գործիք է, ուստի այն պետք է հստակ գործի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր