00:00:00

Վենեսուելայի գերագույն դատարանը չեղարկել է «ժողովրդավարության անցնելու մասին» օրենքը

15:25, 09 փետրվար 2019 Աշխարհ

Վենեսուելայի գերագույն դատարանը չեղարկել է երեքշաբթի ընդդիմադիր Ազգային ժողովի ընդունած «ժողովրդավարության անցնելու մասին» օրենքը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է  Գերագույն դատարանի նախագահ Խուան Խոսե Մենդոսան։ «Գերագույն դատարանի սահմանադրական պալատը որոշեց, որ Վենեսուելայի սահմանադրությունում իշխանության անցման վերաբերյալ դրույթ չկա»,-նշել է նա։ Մենդոսան ասել է, որ օրենքը ոչ սահմանադրական ակտ է, խախտում է իշխանությունը բաշխելու սկզբունքը և խաթարում սահմանադրորեն ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի մանդատը։ Այդ պատճառով էլ ուժ չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր