Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների:
Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց:
Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ:
Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
Ermenihaber.am-ը հայտնի փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ արգենտինաբնակ Ֆեդերիկո Հայրապետյան հետ հարցազրույց է անցկացրել, որում վերջինս իր գնահատականն է տվել Կարո Փայլանի նկատմամբ թուրքական դատարանի իրականացրած գործընթացների և դրա քաղաքական դրդապատճառների վերաբերյալ:
Փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի Թուրքիայում Կարո Փայլանի դեմ սկսված հետապնդումները և ինչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները, ասել է.
«Կառավարությունը դիմել է Արդարադատության նախարարությանը, քրդամետ «HDP» կուսակցության անդամ 8 պատգամավորների՝ այդ թվում նաև Դիարբեքիրի պատգամավոր Կարո Փայլանի քաղաքական անձեռմխելիությունը վերացնելու համար: Բացի այդ, Կարո Փայլանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր որոշ ելույթներում «թուրքականությունը, թուրք ազգին և կառավարությունը վիրավորելու համար»: 2019 թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և կառավարությունը ցանկանում է վստահ լինել, որ «HDP»-ն կթուլանա ու կկորցնի վերահսկողությունը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում և բոլոր քրդաբնակ շրջաններում: Միաժամանակ, ժողովրդականություն վայելող Կարո Փայլանի նկատմամբ հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում:
Ֆեդերիկո Հայրապետյանը շեշտել է, որ հայ պատգավորի հանդեպ սկսված դատական գործընթացի շարժառիթը զուտ քաղաքական է: «Այս տեսակետից կարևոր է նաև իշխանության դիրքորոշումը, որ այլևս կարիք չկա թաքցնել հայերի և քրդերի դեմ ուղղված ցանկացած խտրականություն», -ասել է նա:
Համեմատականներ տանելով Հրանտ Դինքի և Կարո Փայլանի դեմ իրականացվող հետապնդումների միջև Հայրապետյանը նշել է, որ Հրանտի դեպքում անհրաժեշտ էր լռեցնել լրագրողին, ով համարձակվում էր ասել ճշմարտությունը ցեղասպանության մասին և ով հանրաճանաչ դարձավ, քանի որ խոսում էր հօգուտ անցյալի շուրջ երկխոսության: Կարոյի դեպքում անհրաժեշտ է մինչև ընտրությունները լռեցնել հայտնի քաղաքական գործիչին, և դրա միակ ձևը առաջին հերթին նրան քաղաքական անձեռնմխելիությունից զրկելն է, ապա արդարադատության նախարարի հավանությամբ դատել նրան թուրքականությունը վիրավորելու համար:
Հացին, թե ինչքան է հավանականությունը, որ հայ պատգամավորին կազատազրկեն, Հայրապետյանը պատասխանել է.
«Կառավարությունը ձերբակալել և բանտարկել է «HDP»-ի համանախագահներին, ինչպես նաև տասնյակ «HDP»-ական պատգամավորների, կուսակցության հարյուրավոր անդամների: Կառավարությունը նաև պաշտոնից հեռացրել է HDP կուսակցությանը անադամակցող հարյուրավոր քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող այլ պաշտոնյաների: Այժմ նրանք հետապնդում են որոշ աչքի ընկնող գործիչների, որոնք դուրս են մնացել վերոնշյալ ցանկից, այդ թվում `Կարո Փայլլանին: Ներկայումս բավականին դժվար է բռնապետական ռեժիմում հակազդել կամ կանխել որևէ ձերբակալություն: Կարծում եմ, որ կառավարությունը կփորձի ձերբակալել Կարո Փայլլանին մինչև մարտի ընտրությունները, սակայն ընտրություններից հետո ազատ կարձակի, եթե նրանք դրանցում հաղթանակ տանեն»:
Հարցազրույցի վերջում փաստաբանը շեշտել է, որ կարևոր է գործադրել ամեն ջանք մարդու իրավունքների կամ խոսքի ազատության կազմակերպությունների միջոցով թուրքական իշպանություններին հակազդելու համար:
Ֆեդերիկո Հայրապետյանի մասին.
Ֆեդերիկո Գաիթան Հայրապետյանը պաշտպանել է Արգետինայի վերջին ռազմական դիկտատուրայիզոհերին, հետաքննելով նախկինում կատարված մարդու իրավունքների խախտումները և մարդկությանդեմ հանցագործությունները:
Ֆեդերիկոն համարվում է «Լուիզա Հայրապետյան հիմնադրամի» հայ- արգենտինական ՀԿ-ի նախագահ:Իր ղեկավարած հիմնադրամի ջանքերն առաջին էին աշխարհում Հայոց ցեղասպանության իրավականճանաչման ձեռքբերման տեսակետից, երբ 2011թ. արգենտինական դաշնային դատարանը ընդունեց, որ1915թ. դեպքերը, համաձայն արգետինական օրենքի, մարդու իրավունքների միջազգային օրենքի, ՄԱԿցեղասպանության կոնվենցիայի համարվում են ցեղասպանություն:
Նրա աշխատանքը հիմնադրամի հետ ներկայումս կենտրոնացած է Արգենտինայի միջնակարգ ևհետմիջնակարգ ակադեմիական ուսումնական պլաններում ցեղասպանության և մարդու իրավունքներիմասին ծրագրերի զարգացմանը:
Հարցազրույցը՝ Էլեն Քոքչյանի