Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը: «Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում