00:00:00

Ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն

21:25, 07 փետրվար 2019 Աշխարհ

Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Աքսոյը Մակրոնի որոշումը համարել է ընտրությունների ժամանակ հայ ընտրողների քվեներն ստանալուն միտված քայլ: Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը մյուս թուրք պետական գործիչների նման հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականությանը՝ Մակրոնի քայլը որակել է որպես հանուն անձնական և քաղաքական շահի արված միակողմանի քայլ: Էմանուել Մակրոնի հայտարարությանը փետրվարի 6-ին անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր