00:00:00

Մակրոնը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել Ֆրանսիայում

14:05, 06 փետրվար 2019 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փետրվարի 5-ի որոշմամբ, Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել, հաղորդում է Euronews.com-ը: Այս մասին Մակրոնը հայտարարել է նաեւ Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ: Նա նշել է, որ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ: «Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաեւ մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսեւորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու արժեքները տվյալ համատեքստում: Մակրոնի խոսքով, Թուրքիայի «նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ»: Ֆրանսիայի նախագահը նաեւ խոստացել է շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր