Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։
Վերջինս նշանակվել է Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի բարձրագույն խորհրդի անդամ։ Այդ կապակցությամբ հիմնադրամի շենքում տասնյակ երիտասարդներ հնչեցրել են կրոնական բնույթի վանկարկումներ.
«Միայն Ալլահի համար կմեռնենք։ Ալլահի ճանապարհով կապրենք։ Միայն Ալլահից ենք վախենալու»։
Թուրքական աղբյուրը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ հնչեցված վանկարկումնրի ժամանակ երիտասարդները ձեռքով ցուցադրել են մի նշան, որը շատ նման է եղել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանին։
https://www.youtube.com/watch?v=zey_fmRwdL0