00:00:00

Մինաս Ավետիսյանի՝ Գյումրու կիսավեր գործարաններից մեկում գտնվող «Գիշեր» լուսանկարը գտնվում է կործանման եզրին. տուն-թանգարանն ահազանգում է (լուսանկարներ)

17:55, 04 փետրվար 2019 Մշակույթ

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանն ահազանգում է, որ  նրա «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին: Այս մասին գրառում է կատարվել թանգարանի ֆեյսբուքյան էջում: «Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում: Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից: Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու: «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր