00:00:00

Մահացել է ռեպեր Դեցլը. Նրա հայրը հայտարարել է, որ որդու մահվան պատճառը չի պարզվել

20:17, 03 փետրվար 2019 Շոուբիզնես

Ռեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է, որ որդու մահվան պատճառը դեռևս չի պարզվել։ Նա հավելել է, որ մեկնում է Իժևսկ՝ որդու մարմինը բերելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Տոլմացկու խոսքով՝ դեռևս հայտնի չէ նաև Դեցլի հուղարկավորության օրը։ Ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի) հանկարծամահ է եղել լույս փետրվարի 3-ի գիշերը, Իժևսկում համերգից հետո։ Ականատեսների խոսքով՝ նա վատ է զգացել դիմահարդարման սենյակում, նստել բազկաթոռին և կորցրել գիտակցությունը։ Շտապօգնության բժիշկները կես ժամ վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, սակայն, արդյունքում արձանագրել են Դեցլի մահը։ Ռուսաստանցի ռեփ և հիփ-հոփ կատարող, երաժիշտ Դեցլը ծնվել է Մոսկվայում, 1983թ. հուլիսի 22-ին պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկու ընտանիքում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր