00:00:00

Հայաստանի քաղաքացիական հասարակության աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրին․ Սորոս

01:58, 03 փետրվար 2019 Աշխարհ

Հայտնի միլիարդատեր, Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր Ջորջ Սորոսը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է գրառում, որով Հայաստանում ժողովրդավարության զարգացման իր տեսլականն է արտահայտել։ «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար»,- գրել է նա։ Ընդ որում, Սորոսը թողել է «Ինչպես ԱՄՆ-ը կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը» հոդվածի հղումը, որի հեղինակը լրագրող Տաթեւիկ Խաչատրյանն է։ Այն հրապարակվել է հունվարի 16-ին՝ Open Society Foundations-ի կայքում։ Հոդվածում հեղինակը, մասնավորապես, խոսում է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետագա զարգացման հնարավորության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր