00:00:00

ԵԱՏՄ-ն կընդլայնի ազգային արժույթներով հաշվարկները

14:43, 02 փետրվար 2019 Աշխարհ

Անհրաժեշտ է ընդլայնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման պրակտիկան։ Այս մասին Ալմա Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդևեդևը։ Միջոցառման ժամանակ քննարկվել է նաև ԵԱՏՄ հիմքով ինտեգրման գործընթացը, միասնական շուկաների ձևավորում և առևտրի ոլորտում պատնեշների չեզոքացումը։ «Միայն 2018-ի հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրը ավելացել է 21․5 տոկոսով և հասել 617․2 մլրդ դոլարի, արտահանումը ներկրումից երեք անգամ ավելի է աճել։ Իսկ փոխադարձ առևտուրն ավելացել է 12 տոկոսով՝ կազմելով 49․5 մլրդ դոլար։ Փոխադարձ հաշվարկներում պետք է ավելի լայնորեն կիրառել ազգային արժույթները՝ չնայած շատ դիրքերում, մենք արդեն նորմալ մակարդակի ենք հասել»,-ասել է Մեդվեդևը։ Նիստի մասնակիցները քննարկվել են միջոցառումներ, որոնք թույլ կտան թվային տնտեսությունների զարգացումը։ Մինչև միջոցառման սկիզբը երկրների տեխնոպարկերի ինտեգրման մասին հուշագիր է ստորագրվել։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև գազի ընդհանուր շուկան։ Ենթադրվում է, որ մինչև 2025-ի հունվարի 1-ը ԵԱՏՄ բոլոր երկրների համար գազի միասնական գին կսահմանեն։ Այս առումով քննարկվել է ենթաազգային ընկերությունների ստեղծումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր