00:00:00

Համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի ՏՏ հսկաների՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի պատասխանատուներին

21:25, 01 փետրվար 2019 Աշխարհ

Հայաստանում հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք «Տեղեկատվական  տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին մասնակցություն են ունենալու Google-ի, Amazon-ի և Facebook-ի ղեկավարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ-Ղազախստանը»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում . Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովին։ «Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը»: Կլինեն Google-ի, Amazon-ի և Facebook-ի և այլ ընկերությունների ղեկավարություններ: Հետաքրքիր հարթակ կլինի մեր հերթական հանդիպման համար»,-ասել է Գրիգորյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևան է հրավիրել նաև Ալմաթիում «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում 2. Եվրասիական նորարարական էկոհամակարգ» համաժողովի մասնակիցներին: Երևանում կկառուցվի նաև «Ինժեներական քաղաք», որը պատրաստ կլինի 2020թ. փետրվարին:
Համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ՏՏ ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում դեռ 2015թ-ին:
Համաժողովն անցկացվում է 1978 թվականից` երկու տարին մեկ անգամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր