00:00:00

Նախընտրելին լռությունն է. Փաշինյանը հանձնարարել է քիչ խոսել. «Փաստ»

13:30, 31 հունվար 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաև թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին: Շատերի համոզմամբ, այստեղ գործ ունենք փորձի պակասի հետ, որը գուցե լրացվի ժամանակի ընթացքում: Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել պատգամավորների հարցազրույցները: Իսկ ահա միջազգային կառույցներում մեր երկրի պատվիրակությունների կազմում ընդգրկված՝ «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում ևս, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր