00:00:00

Գերմանիայի կառավարության ինքնաթիռը կրկին խափանվել է

02:58, 31 հունվար 2019 Աշխարհ

Գերմանիայի կառավարության ինքնաթիռը խափանվել է Եթովպիայում: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով DPA գործակալությանը: Նշվում է, որ անսարքություններն ի հայտ են եկել Airbus A340 ինքնաթիռի սեղմված օդ մատակարարող համակարգում: Փորձագետները փորձում են լուծել խնդիրը: Խափանման հետևանքով Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի կարողացել Եթովպիայից Բեռլին թռչել: Արդյունքում, նա և 55 անձից բաղկացած պատվիրակությունը ստիպված մնացել են հյուրանոցում: Deutsche Welle-ն նշում է, որ 2014թ.-ին Շտայնմայերը, որն այն ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար էր, ինքնաթիռի խափանման պատճառով կրկին կանգ է առել Եթովպիայում: 2018 թ. նոյեմբերի վերջին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Արգենտինա թռչող օդանավը ստիպված վերադարձել է Քյոլն՝ տեխնիկական անսարքության պատճառով: Արդյունքում, Մերկելը Բուենոս Այրես է ժամանել սովորական ինքնաթիռով, G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր