00:00:00

Արարատ Միրզոյա՞նն է իր քավոր Վլադիմիր Վարդանյանին բերել ԱԺ. «Հրապարակ»

13:03, 30 հունվար 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Խնդիրը պետք է լուծվի «Իմ քայլը» խմբակցության որոշման մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մոտեցմանը, ապա Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք, պետք է օժտված լինի կայունությամբ, այն չպետք է փոխվի ցանկացած կապրիզի պահանջով, բայց նաև պետք է հնարավորություն ընձեռվի այն արդիականացնել»: Հնարավո՞ր է «արդիականացման» պահանջով վերադառնանք նախագահական համակարգին: «Դա նախ ժողովրդի ընտրության խնդիրն է, և ապա` ես չեմ կարող խոսել վարչապետի անունից»: Բայց նաև ԱԺ-ն կարող է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ «Իմ քայլն» ունի բացարձակ մեծամասնություն։ «Այո, դա այդպես է, բայց միևնույն է` դեռ շատ վաղ է այդ մասին խոսել»: Եվ մի «ինտիմ» հարց. Դուք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանյաց քավորն եք. Դո՞ւք եք իրեն բերել մեծ «քաղաքականություն», թե՞ նա Ձեզ` ԱԺ: «Արարատ Միրզոյանի հետ մենք անցել ենք երկար ուղի, միշտ կիսել ենք միևնույն արժեքները և պատրաստվում ենք միասին էլ առաջ գնալ։ 15 տարի առաջ ոչ մեկս էլ չգիտեր, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի, որ մեկս մյուսին բերեր»»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր