00:00:00

Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխաների փրկած Գեւորգին ՌԴ ԱԻՆ-ում պարգեւատրել են

03:57, 30 հունվար 2019 Աշխարհ

ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայության Սվերդլովսկի շրջանի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել Եկատերինբուրգի Ցիգանսկի թաղամասում այրվող տնից 3 երեխաների փրկած 30-ամյա Գեւորգ Ավետիսյանի մեծարման միջոցառումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻ ծառայության գլխավոր վարչության մամուլի բաժինը: Գեւորգ Ավետիսյանը, ի պատասխան իր հասցեին հնչած շնորհակալական խոսքերի, հայտնել է, որ այլ կերպ վարվել ինքը պարզապես չէր կարող, երեխաներին կրակի ու ծխի միջից դուրս հանելիս ինքը մտածել է միայն նրանց ողջ տեսնելու մասին եւ հպարտ է, որ դա իրեն հաջողվել է: Կատարած բարի արարքի եւ խիզախության համար Գեւորգ Ավետիսյանին շնորհվել է շնորհակալական նամակ ԱԻ ծառայության ղեկավարի անունից, ինչպես նաեւ որպես խորհրդանշական նվեր՝ կրակմարիչ: 30-ամյա Գևորգն անցնելիս է եղել մեքենայով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով է անում և շտապել է օգնության. նա կոտրել է պատուհանը և սկսել է հանել երեխաներին: Հրդեհի պահին տանը 3 երեխա է եղելերկու 12-ամյա աղջիկ և 10-ամյա տղան: Գևորգը փրկել է բոլորին, ոչ ոք չի տուժել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր