00:00:00

Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու ժամանակ կեղծվել են պարգեւատրումների մասին տվյալները. Հակոբ Կարապետյան (փաստաթղթեր)

20:30, 29 հունվար 2019

Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնալ Հակոբ Կարապետյանը: «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է: Ավելին, Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր (տես՝ լուսանկարներում): Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները: Հ. Գ. Էստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, էդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձեւավորվել էն թյուր տպավորությունը, թե նախկինում պարգեւավճարներն «ավելի համեստ էին», քանի հիմա», - ասված է նրա գրառման մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր