00:00:00

Անձեռնմխելիները. ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը ազգուտակին տեղավորել է համակարգում. «Ժամանակ»

13:46, 29 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը, համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ Մասնավորապես աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողները այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր