00:00:00

Վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու. «Ժողովուրդ»

13:33, 15 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում . «Ապրիլի 17-ին՝ ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, և հստակ երևալու է, թե պատգամա-վորներից ով ինչպես է քվեարկել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավա¬կան ցածր է: Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, և նրանց քանակը բավարար է անգամ առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչա¬պետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը և ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30