00:00:00

Բանակը ներգրավված է եղել արտակարգ դրության հրամանագիրը հայտարարելուց հետո. Օհանյան (տեսանյութ)

21:57, 28 հունվար 2019

Այսօր Դվին ռեստորանում տեղի է ունենում տոնական միջոցառում՝ Բանակի օրվան նվիրված, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ «Այն, ինչ կատարվում է, ինչի մասին դուք խոսում եք, բոլորը տեղյակ են: Կարծում եմ, որ մեր երկրի դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերը զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն: Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ 2008թ. հետընտրական ժամանակահատվածում բանակը ներգրավված է եղել արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Որևէ բախում, որևէ վնասվածք բանակի կողմից չի եղել: Բանակի խնդիրն է անվտանգության ապահովումը, իսկ անվտանգությունը մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության կարևոր օբյեկտների ապահովումն է նաև»,- նշեց Ս. Օհանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/295241621176644/?__xts__[0]=68.ARCrsmn-kp4_ldnVvz1AmeOnlcWYjksHd8dtuKvdv2Sib-gSDvm6HCv9J5n2kiMRhnC6g9jVV7LqTCb6hvu-WZaRQbH4fh0uM2nSuRJeorjlIiV7RxNSsMCqRAvewNZKikSZVVEj3CwY4XzJQaynBsVCZF98s7OaSAr7c967QIoiNOpmPAYi_ZWH7rFn62qNl9G5pkfV8CGILIhRYMO0eVgZ0d9Md6sigEdCeLmU1hR_3tR8K-VPASLn3BIkldxEAddeklDN5mPnB-JPhlOgEoJfInIp3N6z2s4JkCWEiJ-BLQWFzzjYYcBa_7gVCOKSKXFkUtZxZc0K5lFLqg&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր