00:00:00

Պաշտոնյաներ, ովքեր բանակում չեն ծառայել (ցանկ)

19:56, 28 հունվար 2019

Հայկական տոնացույցի ամենակարեւոր եւ ամենապատասխանատու օրերից մեկն է հունվարի 28-ը: Սա տոն է, որ հպարտությամբ են նշում թե' Հայաստանում, թե' սփյուռքում, սա օր է, որ հայ ժողովրդին համոզեց, որ պայքարը չի ավարտվել ու նոր հաղթանակներն առջեւում են: Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: Ինչպես 27 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը: Հայոց բանակի կազմավորման առթիվ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այցելել են եռաբլուր զինվորական պանթեոն, հղել շնորհավորական ուղերձներ։ Նկատենք, որ ինչպես նախկին իշխանության կարկառուն դեմքերից շատերն, այնպես էլ նոր իշխանության կազմում գտնվողներից շատերը բանակում չեն ծառայել։ Irakanum.am-ը ներկայացնում է բանակում չծառայած գործադիրի անդամներին։ Նիկոլ Փաշինյան - ՀՀ վարչապետ- Ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են: Տիգրան Ավինյան- ՀՀ փոխվարչապետ- Ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից առողջական հիմքերով։ Արայիկ Հարությունյան-Կրթության և գիտության նախարար- Առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի: Նախարարության մատնանշած առողջական խնդրի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում, ըստ որի` զինծառայողները խաղաղ ժամանակ պիտանի չեն, պատերազմական ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության համար: Արսեն Թորոսյան․ Առողջապահության նախարար-  վաղաժամ է զորացրվել: Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ: «10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով վաղաժամկետ Արսեն Թորոսյանը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Դավիթ Անանյան  ԿԱ պետական եկամուտների նախագահ -պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։ Տիգրան Խաչատրյան -Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:-Ծառայության մասին տվյալներ չկան: Ավելի վաղ ներկայացրել  էինք ԱԺ Իմ քայլը դաշինքի այն պատգամավորներին, ովքեր բանակում չեն ծառայել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր