00:00:00

Հայոց բանակը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ. ՀՅԴ

20:02, 28 հունվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի վերակազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Բանակ, որը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մեկը, որին անվերապահորեն վստահում և աջակցում է ամբողջ հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախության, սահմանների անվտանգության և ազատագրված տարածքների երաշխավորն է: Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հավատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին և մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում դրա իրագործմանը: Շնորհավոր տոնդ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»,- ասված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր