00:00:00

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

19:16, 28 հունվար 2019

Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկի միջև համագործակցությունը կնպաստի առողջության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման խորացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ներկայիս առողջապահական մարտահրավերներին համապատասխանող ծրագրերի իրականացմանը: Բելառուսի Հանրապետությունում Արսեն Թորոսյանը կայցելի բժշկական կազմակերպություններ, կծանոթանա հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ցրված սկլերոզի, օնկոլոգիական հիվանդությունների դեպքում կիրառվող բուժական մեթոդներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր