00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

17:50, 28 հունվար 2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը։ Նա ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում ևս դատապարտված է եղել 6 անգամ»,-հայտնեցին հանրային կապերի բաժնից: Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, Արմեն Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, հոսպիտալացվելու հորդորը դատապարտյալը մերժել է: «Նույն օրը երկրորդ անգամ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, 23:00-ին ժամանել է շտապօգնության խումբը և արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը»,-հայտնեցին ՔԿԾ հանրային կապերի բաժնից։ Դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Հավելենք, որ  ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը նախատեսում է՝  իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելն առանձնապես խոշոր չափերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր