00:00:00

Առողջ եղե’ք և անփորձանք վերադարձեք տուն. Արսեն Թորոսյանը շնորհավորել է

13:03, 28 հունվար 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքը Բանակի օրվա կապակցությամբ. 27 տարի առաջ ձևավորվեց անկախ Հայաստանի Ազգային բանակը: Դա ազդարարեց մեր պետականության կայունությունը: Այդ տարիներին Հայոց բանակն ապացուցեց իր մարտունակությունը, երբ երկիրը պատերազմական գործողությունների մեջ էր, որից հաղթանակած դուրս եկանք: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես ուժ ու եռանդ մաղթել այս պահին առաջնագծում կանգնած, երկրի սահմանները պաշտպանող զինվորներին: Հատուկ շնորհավորում եմ նաև ռազմական բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են իրականացնում բանակում: Առողջ եղե’ք և անփորձանք վերադարձեք տուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր