00:00:00

Կասեցվել է Ադրբեջանին դրոններ վաճառող իսրայելական ընկերության ղեկավարների լիցենզիան

01:19, 28 հունվար 2019 Աշխարհ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems ընկերության երեք ղեկավարների արտահանման լիցենզիան: Aeronautics Defense Systems ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում՝ ցուցադրության ժամանակ, հայկական զորքերի դեմ դրոնները գործածելու մեջ: Ըստ իսրայելյան «Մաարիվ» պարբերականի, Ադրբեջանի ներկայացուցիչները, դիտարկելով նոր իսրայելական անօդաչու սարքերի գնման հնարավորությունը, խնդրել են Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K դրոն-կամիկաձեի հնարավորությունները: Այդ նպատակով անօդաչու սարքի օպերատորներին առաջարկել են հարվածել հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ երկու պետությունների սահմանի մոտակայքում: Ընկերությունն արդեն տեղեկացրել է Թել Ավիվի բորսային այդ որոշման մասին, քանի որ ընկերության ղեկավարները չեն կարողանա ներկայացնել ապրանքներն արտերկրում, քանի դեռ ընթանում են դատական լսումները, հաղորդում է The Times of Israel-ը: Մասնավորապես, կասեցվել է գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաև երրորդ աշխատակցի լիցենզիան, ում անունը չի նշվում: Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության և զինամթերքի արտահանման վերահսկողության կանոնները խախտելու մեջ: Որոշումն ուժի մեջ է, մինչդեռ վճիռը չի կայացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր