00:00:00

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորվածի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը. փաստաբան

20:50, 27 հունվար 2019

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյան։ «Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է գտնվել հացադուլավոր անձը, այդ 44 օրերի ընթացքում չեմ էլ ուզում պատկերացնել։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների խուցը գտնվում է առաջին հարկում, որտեղ անտանելի գարշահոտություն, խոնավություն և հակասանիտարական վիճակ է։ Հաց բերողի մահվան համար մինչև օրս ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, հիմա էլ այս դեպքը»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր