20:47:11

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

03:23, 23 փետրվար 2018

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն այսօր վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։ Նշենք, որ Նիդերլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ ընդգրկված Քրիստոնեական միություն կուսակցության ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Դրանցից մեկը վերահաստատում է 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ մյուս բանաձևը պարտադրում է կառավարությանը հինգ տարին մեկ անգամ նախարարական մակարդակով ապրիլի 24-ին ներկա լինել Ծիծեռնակաբերդում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31