00:00:00

Գետնանցու՞մ, թե՞ հասարակական զուգարան. ինչու՞ թաղապետարանը չի գործում

04:23, 15 մարտ 2018

Փողոցը պատահած տեղով անցնող հետիոտները Երեւանի ցավոտ հարցերից են: Սակայն, երբեմն մեղավոր են ոչ միայն հետիոտները, այլեւ հանգամանքները, որոնք նրանց դրդում են այդ խախտմանը: 3-րդ մասում շուկայի մոտ գտնվող Գարեգին Նժդեհի փողոցի գետնանցումը դրա վառ օրինակն է: Մի քանի տարի առաջ գետնանցումը վերանորոգվել էր: Թվում էր կեղտոտված պատերի սարսափելի պատկերները եւ տարածված գարշահոտությունը մնացին անցյալում: Սակայն, ինչպես ասում են, քաղաքացիները ժամանակից շուտ ուրախացան:

Աստիճանաբար, անցյալի պատկերը՝ կեղտը, գարշահոտությունը, թափոնները վերադարձան:

Թե ինչ դաստիրակություն ունեցող երկոտանիներն են իրենց այսպես պահում եւ ինչպես նրանց պատժել, առանձին հարց է: Պարզ է մեկ բան՝ այդպիսի գետնանցում մտնելը լուրջ փորձություն է նյարդային համակարգի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր