00:00:00

Ուշադիր հետեւում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. Հայաստանի ԱԳՆ

16:42, 25 հունվար 2019

Հայաստանի ԱԳ նախարարությունն ուշադիր հետեւում է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ուշադիր հետեւում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին եւ հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»: Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: ԱՄՆ նախագահը, եւս մի քանի երկրներ հայտարարել են, որ նրան ճանաչում են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Իսկ Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր