00:00:00

ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելուն. Ջոն Բոլթոն

00:59, 25 հունվար 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ աջակցություն հայտնելով Հայաստանի քաղաքական ընթացքին: «Երեկ զանգահարել եմ Հայաստանի վարչապետին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելուն ուղղված նրա ջանքերին», - գրել է Բոլթոնը Twitter-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր