00:00:00

Նոր նշանակում Մատենադարանում

02:13, 15 մարտ 2018 Մշակույթ

Այսօր Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հրաման է ստորագրել՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանին՝ Մատենադարանի գիտնական քարտուղար նշանակելու մասին: Շնորհավորում ենք պրն Մաթևոսյանին, պրն Թորոսյանին և մաղթում երկար ու բեղուն աշխատանքային գործունեություն: Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2015) Կարեն Մաթևոսյանը 2009 թվականից գլխավորել է Մատենադարանի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժինը։ Կ. Մաթևոսյանն աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի Ազգային պատկերասրահում, որպես գիտաշխատող, ապա գիտքարտուղար (1980-2004)։ Զբաղվել է նաև խմբագրական և դասախոսական աշխատանքով` 1997-2000 թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերի, 2002-2008 թթ.՝ «Հայ արվեստ» եռամսյա մշակութային հանդեսի գլխավոր խմբագիր, դասավանդել է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1985-2001), այնուհետև Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանում և ԵՊՀ-ում։ Կ. Մաթևոսյանը զգալի ավանդ ունի հայագիտության մեջ, հրատարակել է Սամվել Անեցու և շարունակողների ժամանակագրության բնագիրը, հեղինակ է Հայաստանի միջնադարյան պատմության, մշակույթի, արվեստի տարբեր հարցերին վերաբերող, և հատկապես Անիի պամամշակութային ժառանգությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների (շուրջ 20 գիրք և 90-ից ավելի գիտական հոդված)։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր