00:00:00

Յանուկովիչին մեղավոր ճանաչեցին պետական դավաճանության մեջ

17:52, 24 հունվար 2019 Աշխարհ

Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր Է ճանաչել պետական դավաճանության գործով, տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստին: «Հանցագործություններ կատարելու մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված Է համապատասխան եւ թույլատրելի ապացույցներով»,-հայտարարել Է դատավորը: Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու եւ պատերազմ մղելու մեջ: Նախկին նախագահն ինքը կտրականապես ժխտում Է իր մեղքը: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ: Դատավճիռը կայացվել Է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում Է Ռուսաստանում եւ ոչ մի անգամ ներկա չի եղել դատարանի նիստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր