00:00:00

ՌԴ-ում Հայաստանի երեք քաղաքացի մեղադրվում է շորթման մեջ

21:56, 23 հունվար 2019 Աշխարհ

Հայաստանի երեք քաղաքացիներ խիստ ռեժիմի գաղութ կտեղափոխվեն հեռագնաց վարորդների վրա հարձակվելու համար: Չելյաբինսկի մարզի դատախազությունից «Новый День»-ին հայտնել են, որ հանցագործությունները կատարվել են 2016 թվականի ապրիլից դեկտեմբեր ժամանակահատվածում հարավուրալյան միջքաղաքային մայրուղիների վրա: Հայաստանի երեք քաղաքացիներին մեղադրել են բռնության եւ ունեցվածքի ոչնչացման կիրառմամբ շորթման, որպես զենք օգտագործված առարկաների կիրառմամբ ավազակային հարձակումների, ինչպես նաեւ խոշոր չափով՝ մոտ 700 հազար ռուբլու ուրիշի ունեցվածքի բացահայտ հափշտակման մեջ: Ամբաստանյալներն իրենց մասնակի են մեղավոր ճանաչել: Նրանք դատապարտվել են 5, 7,5 եւ 9 տարի ժամկետներով ազատազրկման, պատիժը կրելու են ընդհանուր եւ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում: Դատապարտյալները եւ նրանց պաշտպանները դատավճիռը բողոքարկել են՝ հայտարարելով գործողությունների չհիմնավորված որակավորման, մեղավորության ապացույցների բացակայության եւ նշանակված պատժի խիստ լինելու մասին: Չելյաբինսկի մարզային վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով դատավճռի օրինականության վերաբերյալ դատախազի դիրքորոշումը, հայցվորների բողոքը չի բավարարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր