00:00:00

Ո՞վ է ցանկանում տապալել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրությունը

00:45, 23 հունվար 2019

Ո՞վ է ցանկանում տապալել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրությունըՔաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հունվարի 19-ին Շիրակի պետհամալսարանի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ ընդունված ամենակարևոր որոշումը ռեկտորի ընտրության մասին հայտարարության հրապարակումն էր, ըստ որի` մինչև սույն թվականի փետրվարի 22-ը թեկնածուները ներկայացնելու են իրենց փաստաթղթերը, իսկ մարտի 2-ին տեղի կունենա ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը... Ինչպես և սպասվում էր Սահակ Մինասյանի ֆան-ակումբը, որը, վերջինիս պաշտոնից հրաժարվելուց հետո, բավական ակտիվ գործում է բուհում, ամեն ինչ փորձեց անել, որպեսզի ռեկտորի ընտրությունն արհեստականորեն հետաձգվեր մինչև 2019 թ-ի հոկտեմբեր ամիսը... Սակայն տխրահռչակ և կոռումպացված ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի կողմնակիցների սադրանք-առաջարկն արհամարհվեց Հոգաբարձուների խորհրդի կողմից և որոշումն ընդունվեց... Կրթական գործի Կոլումբոս Մինասյանի ծրագիրը տապալվեց... Սակայն դա չի նշանակում, որ վերջինս և իր "աղանդը" հրաժարվել են հետագա սադրանքներից և ռեկտորի պաշտոնին տիրանալուց... Հիմա Մինասյանը և իր ֆան-ակումբը երկու տարբերակ ունեն. 1. Ռեկտորի պաշտոնում Մինասյանի թիմը ներկայանում է իր թեկնածուով, որն ընտրվում է ՇՊՀ-ի ռեկտոր և դառնում Սահակ Մինասյանի անձնական օգտագործման ռեկտորը... Դրա գլխավոր գործառույթը լինելու է Մինասյանի հրամանների կատարումը, որոնցից ամենակարևորը՝ անկախ աուդիտի անցկացման ձախողումն է ՇՊՀ-ում, որի ժամանակ կբացահայտվեն Սահակ Մինասյանի և նրա որոշ թիմակիցների բազմաթիվ հանցագործությունները... 2. Մի քանի դրածոներով մասնակցելով ընտրությանը` Սահակ Մինասյանը "ջլատում" է Հոգաբարձուների խորհրդի անդամների ձայները և որևէ թեկնածու՝ և՛ Մինասյանի մանկլավիկները, և՛ անկախ թեկնածուները 50 տոկոս+ 1 ձայն չեն հավաքում և ռեկտորի ընտրությունը չեղարկվում է... Հայտարարվում է նոր ընտրություն.... Այդպիսով, Մինասյանը և իր թիմը մեխանիկորեն երկարաձգում են ընտրությունը` հույս ունենալով, որ մի քանի անգամ ձախողելով ռեկտորի ընտրվելը կհասնեն իրենց երազած հոկտեմբեր ամսին... Հոգաբարձուների խորհրդում Սահակ Մինասյանի ներկայացուցչի առաջարկը մինչև հոկտեմբեր ամիսը ռեկտորի ընտրությունը հետաձգելը պատահական չէր... Իհարկե, սույն կերպարը ինչ-որ անտրամաբանական պատճառաբանություններ էր բերել, սակայն իրականությունն ավելի պարզ է... 2019 թ-ի սեպտեմբերին լրանում է կոռումպացված նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձը, որը պարտադիր պայման է ռեկտորի պաշտոնի հավակնորդների համար... Իսկ Սահակ Մինասյանն այն չունի և նրա ֆան-ակումբը իր գլխավորությամբ ամեն ինչ անելու են, որ ռեկտորի ընտրությունը մինչև հոկտեմբեր հետաձգվի... Այսինքն` ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ում դեմ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները նամակ էին գրել ԿԳ նախարարին՝ դժգոհելով վերջինիս գործունեությունից և բուհում բացահայտ սկանդալներ էին սարքում նրա հետ, իսկ հոկտեմբերին տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի ժամանակ բուհի ներկայացուցիչները բացահայտ նրան մեղադրեցին անգործության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ և հավակնում էին իրենց ներկայացուցիչ Թամարա Մելիքյանի միջոցով ստանալ ռեկտորի ԺՊ- պաշտոնը, հիմա շատ լավ և պրոֆեսիոնալ ռեկտորի ԺՊ է դարձել և ֆան-ակումբը, պարզվում է, համաձայն է համագործակցել պարոն Սերոբյանի հետ... Հետաքրքիր է, ի՞նչ փոխվեց այս երկու ամսվա ընթացքում... Ինչու՞ պարոն Սերոբյանը, որը հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի ժամանակ անկեղծացել և հայտարարել էր, որ բուհում իրեն ոչ ոք լուրջ չի ընդունում որպես ռեկտոր, քանի որ նա ԺՊ է, այդքան նախընտրելի թեկնածու է Սահակ Մինասյանի ֆան-ակումբի համար...Սա մտորելու և բազմաթիվ եզրակացությունների տեղիք է տալիս... Հաշվի առնելով Սահակ Մինասյանի և նրա ֆան-ակումբի ՇՊՀ-ը կործանելու և լուծարելու ծրագրերը` Հոգաբարձուների խորհուրդը և ԿԳՆ-ն ամեն ինչ պետք է անեն նախկին ռեկտորի հակակրթական ծրագրերը ձախողելու համար... Հուսանք` 2019 թ-ի մարտի 2-ին ՇՊՀ-ն կունենա բանիմաց և պրոֆեսիոնալ ռեկտոր, որը կմաքրի բուհն այն աղբից, որի մեջ այն հայտնվեց Սահակ Մինասյանի թեթև ձեռքով... Իսկ ռեկտորի ընտրությունը ձախողելու դեպքում, ԿԳՆ-ն պետք է վիրահատական մեթոդներ կիրառի իր բոլոր հետևանքներով Մինասյանի և նրա բացահայտ ու ծածուկ պաշտպանողների նկատմամբ... Հ.Գ. Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներ բուհում հայտարարում են, որ ռեկտորի ընտրություն չի լինելու... Այո՛, հենց այդպես... Իսկ որոշ անձինք էլ բացահայտ անցել են սադրանքների... Իսկ թե ինչի՞ դիմաց, երևի բոլորին է պարզ. պաշտոններ, մեծ գումարներ աշխատելու հնարավորություն... Այդ ամենի համար ֆյուրեր Մինասյանի "վկաները" պատրաստ են ամեն ինչի...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր