00:00:00

Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ

00:23, 23 հունվար 2019

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 17-ին հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ: Նախարար Ալ Խառազը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն սոցիալական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նախարարին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվի դեռևս նախորդ տարիներին ձևավորված սերտ փոխգործակցությունը։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր