00:00:00

Համոզված եմ՝ Հայաստանը կմնա ԵՄ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում․ Եվրախորհրդարանի անդամ

02:28, 22 հունվար 2019

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ համագործակցության հարցերով պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը համոզված է, որ Հայաստանն առաջնային տեղ կզբաղեցնի ԵՄ արտաքին քաղաքականության օրակարգում։ «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրներում եւ իրականացվի ի բարօրություն ԵՄ եւ Հայաստանի քաղաքացիների»,- Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նիստում նշել է Քարիմը։ Նիստում ներկայացվել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդության մասին զեկույցը։ «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա աշնանը»,- հավելել է նա։ Քարիմը նաեւ ասել է, թե «իրոք տպավորվել է» այն առաջընթացով, որին հեղափոխությունից հետո վերջին մի քանի ամիսների ընթացքում հասել է Հայաստանը։ Նրա խոսքերով, անցյալ ընտրությունները եղել են ոչ միայն ժողովրդավարական նշաձող, այլեւ փորձություն՝ նոր կառավարության համար եւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր