00:00:00

Ոստիկանության ՆԱ վարչությունը 16 տարեկան է

01:03, 22 հունվար 2019

Հունվարի 20-ին լրացավ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 16-ամյակը: Այս կապակցությամբ ստորաբաժանում այցելեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Շնորհավորելով ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներին ստորաբաժանման կազմավորվան տարեդարձի կապակցությամբ՝ ոստիկանության պետը մաղթեց բարի ծառայություն ի շահ մեր պետության ու ոստիկանության: Վալերիյ Օսիպյանը վարչության կազմավորման տարեդարձի առթիվ և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ներքին անվտանգության վարչության պետին և մի շարք ծառայողների պարգևատրեց մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով: Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ պարգևերներն ավելի կպարտավորեցնեն ծառայողներին իրականացնելու արդյունավետ ծառայություն: ներքին անվտանգության վարչությունը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է 2003 թվականի հունվարի 20-ին։ Ունի 3 բաժին՝ ծառայողական քննությունների, օպերատիվ ապահովման և հաշվառման ու վերլուծության: Վարչության թիվ մեկ խնդիրը ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր