00:00:00

ԵՄ-ն ակնկալում է Արցախի հարցում արդյունքների լիարժեք իրագործում. Հայտարարություն

14:29, 21 հունվար 2019 Աշխարհ

Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ շփումները, ինչպես նաեւ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, այդ թվում բոլորովին վերջերս՝  2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դրական ազդակ են հաղորդում  ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խոսնակ Մայա Կոչիյանչիչը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործում, այդ թվում արտգործնախարարների վերջին համաձայնության կատարում, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչպես նաեւ դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար։ Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված քաղհասարակության միջոցառումներով: Բոլորը կշահեն տեւական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի տարածաշրջանին ամբողջովին իրացնել առկա ներուժը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր