00:00:00

Աբրահամյանին ասել են՝ ուշ է

22:23, 14 մարտ 2018

Հայաստանյան կառավարման բուրգում իրականացվող կադրային փոփոխությունները շարունակվելու են եւ նոր թափ են ստանալու հատկապես ապրիլից հետո։ Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի իր լիազորությունները, որին զուգահեռ նաեւ հրաժարական կտա գործող կառավարությունը։ Այս օրերին արդեն իսկ մամուլում հրապարակումներ կան ապագա կառավարության կազմի վերաբերյալ։ Կարեն Կարապետյանի կաբինետի անդամներից շատերը տեղ չեն ունենա Սերժ Սարգսյանի կառավարությունում։ Irakanum.am-ն իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր փոփոխություններին, ներկայացնելով այն նախարարներին, ովքեր ամենայն հավանականությամբ չեն վերանշանակվի։ Սրան զուգահեռ իշխանական բուրգի մի շարք կարկառուն դեմքեր լուրջ սպասելիքներ ունեն, որ խորհրդարանական կառավարման համակարգին ամբողջությամբ անցնելու պարագայում իրենք տեղ կունենան այդ համակարգում։ Մասնավորապես նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջիններս դեռ հույս ունեն, որ տեղ կունենան «նոր Հայաստանում»։ Մինչդեռ մեր ունեցած հավաստի տեղեկություններով իշխանական վերնախավից վերջիններիս հստակ հասկացրել են «գնացքը» մեկնել է, եւ որ արդեն ուշ է հույսեր ունենալ այս կամ այն պաշտոնի վերաբերյալ։ Նշենք, որ օրեր առաջ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ ստուգումներ են եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրհամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում։ «Ճիշտ է` ակտի թիվը մեծ չէ` 8 միլիոն դրամ, սակայն քաղաքական ենթատեքստը թափանցիկ է․ առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` խելոք նստել տեղը»,- գրել էր «Հրապարակ» օրաթերթը։  Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Արգամիչը վերջերս հաճախ է լինում Թբիլիսիում ու Սոչիում, այցելում է իր նախկին ծանոթներին, վայելում է ազատ կյանքը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր