00:00:00

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպել

12:56, 20 հունվար 2019

Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին` hունվարի 18-ին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպես նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։ Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանել են ներկաների բազմափիվ հարցերին: Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը: Միջոցառմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր