00:00:00

Ոստիկանությունում պարգեւատրվել են քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ

22:38, 19 հունվար 2019

Հունվարի 19-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից զատ ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։ «Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգեւատրման։ Անչափ կարեւոր է այս երկու գերատեսչությունների համագործակցությունը, հատկապես հանցագործությունների նախականխման, կանխման եւ բացահայտման առումով, համագործակցություն, որ տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում եւ կարծում եմ շարունակական բնույթ կկրի»,- ասաց ոստիկանության պետը։ Այնուհետ սկսվեց պարգեւատրման արարողությունը: «Օրենքի պատվար» եւ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով պարգեւատրվեցին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ։ Շնորհակալություն հայտնելով պարգեւատրումների համար՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ոստիկանությանը հուշանվերներ հանձնեցին նաեւ հյուրերը։ Ամփոփիչ խոսքում Վալերի Օսիպյանը շնորհավորելով ներկաներին` ընդգծեց որ գերատեսչությունների փոխգործակցությունը ի շահ քաղաքացու, ի շահ հայրենիքի է եւ միայն ակտիվ մասնակցությանբ ու նվիրումով այն կարելի է ամրապնդել ու խորացնել։ https://www.youtube.com/watch?v=E44yGOvEGro

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր