00:00:00

«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը. Հայտարարություն

21:14, 19 հունվար 2019

«Հանրապետություն» կուսակցությունն աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը: Վստահ ենք, որ իբրև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` իր մասնագիտական կարողություններով ու մարդկային կերպարով, կարող է և պարտավոր է իր նպաստը բերել արդարադատության համակարգի բարեփոխումներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր