00:00:00

Բունդեսթագի պատգամավորը նկատողություն է ստացել՝ Բաքվից գումարներ ստանալու համար

21:03, 19 հունվար 2019 Աշխարհ

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից է, նկատողություն է ստացել՝ Ադրբեջանի ընկերությունից գումարներ ստանալու համար։  Հայտնում է Deutsche Welle-ն, նկատողությունը տրվել է պատգամավորական նորմերի խախտման համար։ Հունվարի 18-ին բունդեստագի ադմինիստրացիան հայտնել է, որ Շտրենցը չի ներկայացրել լրացուցիչ եկամուտների մասին տեղեկատվություն։ Հաղորդվում է, որ պատգամավորի նկատմամբ տույժի ընթացակարգը շարունակվում է։ Der Tagesspiegel թերթի տվյալներով, խոսքը գնում է Ադրբեջանից գերմանական ընկերությունից ստացած գումարների մասին։ Նկատողությունից բացի, պատգամավորին սպառնում է նաև տուգանք՝ 10-ից մինչև 99 հազար եվրո։ Միևնույն ժամանակ բունդեսթտագում արդեն պահանջներ են հնչում՝ Շտրենցին պատգամավորական մանդատից զրկելու համար։Մասնավորապես սոցիալ-դեմոկրատ Ֆրենկ Շվաբեն հայտարարել է, որ Շտրենցը լուրջ վնաս է հասցրել քաղաքական ղեկավարության հեղինակությանը։ Հիշեցնենք, որ Շտրենցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր ու դեռևս 2017թ․-ին հայտնվեց ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր