00:00:00

Չեմ հիշում, թե ով է ասել, որ ՀՀ-ում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել Ստեփան Դանիելյան

19:02, 19 հունվար 2019

Կոռուպցիա միշտ եղել է, կա եւ կլինի. չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կռացիր ղեկավարության առջեւ, եւ քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»: Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի խորաթափանց հին եգիպտական պաշտոնյա: Կոռուպցիա միշտ եղել է, կա եւ կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել: Կոռուպցիան, ինչպես հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambuilding-ի հիմնական եւ գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչեւ այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի: Այսինքն այն դարձնել վերահսկելի, այլ ոչ թե տարերային, ինչպես հիմա է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր