00:00:00

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին.Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

16:00, 19 հունվար 2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու եւ 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր