00:00:00

Բենզինն աստիճանաբար մինչև 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»

13:55, 19 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչև 50 դրամով կէժանանա: Սա հետևանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր